«Աստիճան ըստ ցելսիուսի». իրանական արդի պոեզիա

Հարաբերությունները՝

կամովի:

Մեկուսանալը՝ ճակատագիր:

                                         Աբբաս Քիառոստամի

Ահա այս գեղեցիկ բանաստեղծությամբ է սկսում վերջերս լույս տեսած «Աստիճան ըստ ցելսիուսի» գիրքը, որտեղ ներկայացված են Իրանի ժամանակակից հեղինակների բանաստեղծությունները:

Բլոգի համար ընտրել եմ ինձ ամենից շատ դուր եկած ստիխները, որոնք ներկայացնում եմ ստորև: Վայելե՛ք:

***

Գալ

ու գնալուն սպասելով

մնալ:

                               Ալիռեզա Ռոշան

***

Մայրս ասում է –

մի նեղվիր, կգա անշուշտ:

irina-568205-unsplash

Ավաղ, չգիտի՝

ես եմ կորածն այս հեքիաթի:

                                Ռեզա Քազեմի

***

Կարոտը

մայր է, որ տան դուռը

կիսաբաց է պահում

միշտ:

                                Ալիռեզա Ռոշան

***

Հուղարկավորություն

Հայրիկիս գերեզմանին,

ինչպես մանուկ հորի խորքում,

լացեցի,

ու մորս գերեզմանին,

հորի եզրին կանգնած խենթի պես,

ծիծաղից թուլացա,

այդ օրը

մայրս

բոլորի աչքից հեռու

խուտուտ էր տալիս  ինձ:

                                              Վահե Արմեն

***

Կարանտին

Այն, որ գիտեմ՝ չկա քեզ նմանը,

Ավելի սարսափելի է,

Քան փաստը, որ դու չկաս:

                                              Մորթեզա Դելավարի Փառիզի

***

Ցավս

մոմը գիտի,                                                                                                                                               joanna-kosinska-392324-unsplash

որը վառում են

այլ բան տեսնելու համար:

                           Ալիռեզա Ռոշան

***

Աշնանը լուսինը

փայլով առաջին

ցնցեց

ապակին լուսամուտի:

                                 Աբբաս Քիառոստամի

***

Այսքան մի վատաբանեք խավարը,

դուք, ում ճրագի վաճառքը

նույն խավարին է պարտական…

                                Շամս Լանգեռուդի

***

Սիրո ժամ

Ձեռքին երբեք ժամացույց չկար:                                                 craig-whitehead-648768-unsplash

Մի օր հարցրեցի –

ինչպե՞ս է ստացվում՝

միշտ ճիշտ ժամին ես հասնում հանդիպմանը:

Ասաց –

արեգակից եմ ժամը հարցնում:

Հարցրեցի –

Իսկ անձրևային օրերի՞ն:

Ասաց –

անձրևային օրերին բոլոր ժամերը սիրո ժամ են:

Հա, հիշեցի՝

անձրևային օրերին

միշտ թաց էր:

                                                      Վահե Արմեն

***

Ի՜նչ տխուր է ձկնիկի ճակատագիրը,

երբ զույգի երազանքով

օվկիանոս է հասնում,

ուր կետերն են սիրահարվում նրան:

                                              Ռեզա Քազեմի

***

Եթե սիրահարվես,

օրորոցային էլ սովորիր, պետք կգա.

կյանքիդ մնացած գիշերները

այդքան էլ հեշտ

չեն լուսանա:

                                                Մահդիյե Լաթիֆի

***

Ի սկզբանո

մեր ուղիները մի քիչ

            առանձնացած էին իրարից.

դու պոետի պես էիր սիրահարված,

ես սիրահարվածի նման

բանաստեղծում էի:

Երկուսս էլ կորանք.

ես՝ երազանքի ավարտում,

դու՝ չավարտված բանաստեղծության մեջ:

                                                     Վահե Արմեն

***

Օգուտ չկա

օրերը մաքրագրելուց,

սևագիրը

դեն չես նետի:

                                      Փունե Նեդայի

***

Մի կտոր հացը

բաժանում է հինգ

սոված երեխայի մեջ

ծննդկանը:

                                            Աբբաս Քիառոստամի

***

Փոթորիկ                                                                     luca-laurence-547660-unsplash

Եթե կարողանայի

հասնել նրան, ով

կկարդար հոգիս,

այլևս չէի բանաստեղծի:

Գետի պես,

որ օվկիանոս է հասնում:

                                        Սառա Մոհամմադի Առդեհալի

***

Բանաստեղծությանս պատուհանի հետևում

կանգնած՝ քեզ եմ նայում,

իմ միակ ուրախությունն ես

և լոկ

այս պատուհանից ես երևում:

                                      Ռասուլ Յունան

***

Զարմանում եմ                                                    marc-kleen-659545-unsplash

քամու վրա՝

վարսերիդ է փաթաթվում,

բայց

չի մնում անխելքը:

                      Ալիռեզա Ռոշան

***

Վախս է՝

մի գիշեր որոշես երազիս գալ,

իսկ ես

քեզ սպասելով արթուն մնացած լինեմ:

                                         Սեյեդ Ալի Սալեհի

***

Ի՜նչ նման է

կարճ բանաստեղծությունը

խաղաղությանը,

ու երկար նամակները՝

պատերազմին:

                                          Վահե Արմեն

***

Կվերադառնաս,

բայց այնքա՜ն ուշ,

գուցե հաջորդ կյանքում,

ուր ես թռչուն դարձած

կրկին զույգ եմ փնտրում:

                                                 Ռեզա Քազեմի

***

Բարձր

Մի պահ աչքս քեզ ընկավ.

վիզս դեռ ցավում է:

                                    Մորթեզա Դելավարի Փառիզի

***

Պատասխան չես ստանա:                             david-solce-148753-unsplash

Նայիր հեռուն,

պատասխանն այնտեղ է,

ուր կմոռանաս՝

ինչ էիր ուզում:

                         Շահաբ Մողառաբին

***

Սևազգեստ մարդն ու կատուն

Սևազգեստ մարդը

ամբողջ գիշեր

մութ սենյակում

փնտրում էր կատվին,

որն ամբողջ գիշեր

սենյակից դուրս,

լուսնի լույսի տակ,

գորտերով ու ջրաշուշաններով լի

լճակին էր նայում:

                                    Վահե Արմեն

***

Աշնան երեկո                                          alessio-lin-169987-unsplash

Այս երեկոն

Ինչքան տխուր է,

ասես

բոլոր գնացքներով ու

ավտոբուսներով

դու ես հեռանում:

                        Ռուսալ Յունան

***

Add me as a friend

Էլփոստս ստուգելու համար

ամեն անգամ

հեռախոսիդ համարն եմ հավաքում.

գաղտնաբառս չեմ փոխել:

Դեռ

հեռախոսիդ համարը

խոսում է հետս

անզանգ,

անձայն:

                                      Սառա Մոհամմադի Առդեհալի

***

Ծանր երեկո

Ձեռքս

ձգվում է դեպի հեռախոսը

ու հետ քաշվում

երեխայի պես, ում ասել են՝

սեղանի քաղցրավենիքը

հյուրինն է:

***

Երբ ասում են՝ չկա,                                            stephan-valentin-554933-unsplash

միևնույն է՝ հույս թե լույս,

ես քեզ եմ հիշում:

                              Ալիռեզա Ռոշան

***

Երազ տեսա՝ մենակ էի,

արթնացա,

կատարվեց:

                                                                                   Ալիզեռա Ռոշան

***

Խաբեություն

Հիմնը հնչում է,

բոլորս կանգնում ենք,

ժպտում

ու արտասվում:

Հիմնն ավարտվում է,

բայց դեռ կանգնած ենք,

աթոռները գողացել են,

հողը՝ վաճառել,

այլևս նստելու տեղ չունենք:

                                                 Վահե Արմեն

***

Հարցրել եմ խնձորին

իր դրախտային լինելու մասին,

ոչ մի բան չգիտի:

                                                Շամս Լանգեռուդի

***

Բառը

Այն ցավոտ բառն ասաց,

լռեցի,

լքեցի սենյակը:

Երեք տարի անց

վերադարձա.

հյուրերը գնացել էին,

բառն այնտեղ էր:

                                       Սառա Մոհամմադի Առդեհալի

***

Մոր գրկում

Երեխան

մոր գրկում

հայացքը ձգեց ձմռան երկնքին,

արևին՝ դողացող,

ու հարցրեց՝

չի՞ մրսում:

                                         Վահե Արմեն

***

Ծանր ձյուն տեղաց.                                                  michael-weidner-580872-unsplash

մի ծառ սիրունացավ,

մյուսը՝ կոտրվեց:

                                          Շահաբ Մողառաբին

***

Ոմանց համար

Գագաթը հասնելու,

սարի համար

ձյունոտ կետ է:

                                        Աբբաս Քիառոստամի

***

Փոքր է երևում,

ստորոտից

նա, ով գագաթից

քեզ փոքր է տեսնում:

                                         Ալիռեզա Ռոշան

***

Դրախտ չե՛մ գնա,

եթե մայրս այնտեղ չլինի:

                                                  Հոսեյն Փանահի

***

Չքավորը

Ո՛չ դրախտի,

Ո՛չ դժոխքի,

պարտքերի մասին է մտածում չքավորը

մահվան շեմին:

                                    Ռասուլ Յունան

***

Բարձրունքից վախ ունեմ՝

ընկել եմ:

Հրից վախ ունեմ՝

այրվել եմ բազմիցս:

Բաժանումից վախ ունեմ՝

երկատվել եմ շատ:

Մահից վախ չունեմ՝

չեմ մեռել երբեք,

գեթ մեկ անգամ:

                                    Աբբաս Քիառոստամի

***

Սիրտս

առանձին հանձնեք հողին՝ փխրուն է:

                                                        Աբբաս Քիառոստամի

***

Այսպես թե այնպես

մահը սևեռված է մեզ վրա,

արի,

մենք կյանքի վրա սևեռվենք:

                                                  Ռեզա Քազեմի

***

Ե՞լք, թե՞ մուտք

Մեկն ասաց –

մահը մութ թունել է՝ բոլորը պիտի անցնեն:

Մյուսն ասաց –

ո՛չ, սեփ–սև փոս է՝ բոլորը պիտի ընկնեն:

Երրորդն ասաց –

կսպասեմ՝ ձեզնից մեկը վերադառնա:

                                                                       Հաֆեզ Մուսավի

***

Բավական է՝ հասնես,                                                  alex-42188-unsplash.jpg

օրինակ՝ ծառին,

հետո

հեռանալն է սկսվում:

                      Ալիռեզա Ռոշան

                                                                           ***

Բանաստեղծությունների վերլուծություն չեմ ուզում անել, քանի որ ինչպես Էլիոթ Ուայնբերգերն է ասում՝  «ցանկացած բանաստեղծության ընթերցանություն՝ անկախ դրա լեզվից, թարգմանության գործընթաց է՝ թարգմանություն ընթերցողի ինտելեկտուալ և զգացական աշխարհ, և քանի որ ընթերցողի հոգեկան աշխարհը ժամանակի հետ փոխվում է, կարելի է ասել, որ նույն բանաստեղծությունը երբեք չես կարող կարդալ երկու անգամ»: Եվ ուրեմն, երկու մարդ երբեք չեն կարողանա կարդալ և վերլուծել միևնույն բանաստեղծությունը:

Հ.Գ. Ի դեպ, «Աստիճան ըստ ցելսիուսի» գիրքը ջերմազգայուն է, և ամեն մեկը ընթերցելիս կարող է գրքին հաղորդել իր սեփական ջերմությունը:

Գրքի մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար կարող եք կարդալ Newmeg-ի հոդվածը:

5 thoughts on “«Աստիճան ըստ ցելսիուսի». իրանական արդի պոեզիա

Add yours

  1. Բարև Ձեզ։ Ինձ հարկավոր է ձեռք բերել “Աստիճան ըստ Ցելսիուսի” Իրանական արդի պոեզիա գիրքը։ Կխնդրեմ ասեք որտեղից և ինչ արժեքով

    Like

    1. Հարգելի Խաչատուր, համեցեք Մաշտոց 31 հասցեում գտնվող MYbookstore գրախանութ ամեն օր ժամը 10:00-21:00: Գրքի արժեքն է 3,800 դրամ:

      Like

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑