«Աշխարհի ամենավատ մարդը» և այլ ֆիլմեր

Լավ կատակերգություն է։ Ծանոթության հավելվածներ, ստացված ու ձախողված հանդիպումներ և բազում արկածներ։ Ի՞նչ են փնտրում մարդիկ և վերջպես ինչ են գտնելու նրանք։

Մայքլ Քանինգհեմ․ «Ժամերը»

Ցավը պատում է նրան ամբողջությամբ, արագորեն փոխարինում է իրենով այն ամենը, ինչ քիչ առաջ Վիրջինիան էր, և ցավի առաջխաղացումն այնքան համոզիչ է, դրա ժանիքավոր եզրագծերն այնքան պարզորոշ է ինքը զգում, որ սկսում է կարծել, թե ցավն անկախ կենդանի օրգանիզմ է։

Ուրբա՞թ․ 5 լավ ֆիլմ

Վերջերս տեսած ամենատպավորիչ ու նուրբ ֆիլմերից է։ Զգացմունքների հեղեղ  ֆիլմ է, որը դասական ու օպերային երաժշտության համադրումներով դառնում է իսկական էսթետիզմ։

Էլիֆ Շաֆաք․ «Ստամբուլի բիճը»

«Ստամբուլի բիճը» Շաֆաքի ամենահայտնի ստեղծագործություններից է, որի համար գրողը Թուրքիայում կանգնեց դատարանի առջև՝ համաձայն 301-րդ հոդվածի՝ թուրք ժողովրդին, թրքությանը վիրավորելու համար։

Ժ․Մ․Գ․ Լը Կլեզիո․ «Արձանագրությունը»

Գիրքն ըմբոստացում է ժամանակակից հասարակության և կապիտալիզմի դեմ։ Կարծում եմ՝ Կլեզիոն դիտմամբ է գլխավոր հերոսին անվանել Ադամ, քանի որ վեպում ամեն կերպ ժամանակակից մարդուն ուզում է հավասարեցնել նախահորը, անգամ կապիկին, շանը, առնետին ու միջատին։

Սայակա Մուրատա. «Կոնբինիի մարդը»

Մուրատան մեծացել է պահպանողական ընտանիքում, ունեցել է լիքը բարդույթներ, գուցե մինչ այժմ ունի ինքնահաստատման ու ինքնադրսևորման խնդիր։ Անգամ խոստովանում է, որ իր ծնողները չեն ցանկանում կարդալ իր գրքերը։

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑