Երբ լավագույն նվերն էջանիշն է. ՄԱՍ 5

Քյոլն, Գերմանիա / Cologne, Germany (2022)

Պատմություն ունեցող էջանիշ է։ 2022-ի օգոստոսին Քյոլնում էի ու իմ սովորության համաձայն մտնում էի հուշանվերների բոլոր խանութները, որպեսզի սիրուն էջանիշ գտնեմ հավաքածուիս համար։ Զարամանալի էր, բայց ոչ մի տեղ չէի գտնում։ Հետո մտա հենց Քյոլնի տաճարի մոտակայքում գտնվող հուշանվերների խանութներից մեկը։ Ինչ ասես կար, բայց էջանիշ չկար։ Սակայն միջին տարիքի ռուսախոս (բայց ոչ ռուս) տղամարդ վաճառողը չհանձնվեց։ Փորփրեց, փորփրեց ու գտավ մի հին էջանիշ՝ Քյոլնի տաճարի պատկերով։ Գումար չվերցրեց, ու ծավալվեց երկար-բարակ մի զրույց, որ ողջ կյանքս կհիշեմ․․․ Էջանիշի հակառակ կողմում գրեց և մակագրեց այնպես, ինչպես իրեն անվանում էր անցյալում թողած իր մեծ սերը՝ «Ջանոն»։ Նրա առաջին սիրուն էի նման, որի շնորհիվ կամ պատճառով նվեր ստացա նաև նկարի՝ կարմիր բնական քարերով մանյակը, որը ցանկացել էի գնել։ Չէի ուզում նման թանկարժեք նվեր ընդունել, բայց պնդեց․ «Վերցրու՛, գնա՛ ու էլ չվերադառնաս»։

Մի հետաքրքիր փաստ ևս, այդպես էլ չասեց՝ որ երկրից է։

Պրահա, Կաֆկայի թանգարան / Prague, Kafka Museum, 2022

“I am free and that is why I am LOST.”

Կոպենհագեն, Դանիա / Copenhagen, Denmark, 2022

Առավոտից չէի կարողանում էս ծիտ էջանիշի համար սիրուն ֆոտո անել։ Վերջը նա գտավ իր տեղը «վայրի խոտերի» վրա։

H.C. Andersen, “The Nightingle”

“The nightingale is the most beautiful of all,” he exclaimed.

Ֆարո, Պորտուգալիա / Faro, Portugal, 2022

“I’m Anzhela’s”, designed by Elles, Armenia, 2023

Չեմ հիշում՝ որտեղից եմ գնել, հահա

Բուխարեստ, Ռումինիա / Bucharest, Romania, 2022

Վայմար, Գերմանիա / Weimar, Germany, 2022

Էջանիշի վրա պատկերված է Երկբլթակ Գինկգո (Ginkgo biloba) ծառատեսակի տերևը, որն աճում է Չինաստանում։ Գերմանացի գրող Գյոթեն, որը տարիներ շարունակ ապրել է Վայմարում, նույնիսկ բանաստեղծություն ունի նվիրված Գինգկոյին։ Այս պատճառով էլ, Վայմարում կարելի է գտնել գինգկոյով բազմաթիվ հուշանվերներ։

Երկու էջանիշ Թուրքիայից / Two bookmarks from Turkey

Շարունակելի / To be continued…

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑